Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/11/2026
share

10 տարվա ազատազրկում՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով 2026 թվականի նոյեմբերի 5-ին կայացված դատավճռով ամբողջությամբ բավարարվել է Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունը։

 

Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար և դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

facebook sharing button facebook