
Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․
Մինչև Հայաստանը մեր փողերով է ապահովագրում հանք բացող ընկերությանը հնարավոր ռիսկերից և որոշում 150 միլիոն դոլար վարկի երաշխավոր դառնալ Ամուլսարում վտանգավոր ծրագրին՝ Կանադայում անում են լրիվ հակառակը։
Այս պետության Բրիտանական Կոլումբիա տարածքի հանքեր շահագործող և ուսումնասիրող ընկերությունները հնարավոր ռիսկերի կառավարման համար 7,2 միլիարդ դոլար անձեռնմխելի ապահովագրական* գումար ունեն թողած պետությանը։ Իսկ ամենափոքր՝ Յուկոն, տարածքում այդ գումարը 42,3 միլիոն դոլար է (թվերը տես նկարներում)։
* Ծանոթագրություն
Ապահովագրությունը գումար է կամ այլ ֆինանսական երաշխիք, որը պետությունը վերցնում է համոզվելու համար, որ բավարար գումար կա նախագծի տարածքը մաքրելու, ցանկացած վնասը վերականգնելու և նախագիծը անվտանգ կերպով փակելու համար, եթե այն դադարեցվի կամ լքվի: Այն օգնում է ապահովել, որ տարածքը և բնությունը հնարավոր լինի վերականգնել, նույնիսկ եթե նախագծի սեփականատերը այլևս չի կարող ինքնուրույն կատարել այդ աշխատանքները:
Խոշոր հանքերի սեփականատերերը պետք է պետությանը տրամադրեն ֆինանսական ապահովագրություն հանքավայրի վերականգնման և փակման ծախսերի համար: Պետության կողմից փակման պարտավորության գնահատումը համապատասխանում է նրանց հաստատված վերականգնման և փակման ծրագրին: Երկրաբանական հետախուզական նախագծերի համար պահվող ֆինանսական ապահովագրություն նույնպես կարող են պահանջել, եթե պետությունը որոշել է, որ կարող է ռիսկ լինել բնական միջավայրի համար:
Ապահովագրության չափը սահմանելիս պետությունը հաշվի է առնում.
ռիսկի աստիճանը,
ընկերության ֆինանսական կարողությունները,
Ջրային ռեսուրսների մասին և այլ օրենքների համաձայն պահված ցանկացած ապահովագրություն։
Եզրահանգում. Կարծում եմ էլ շարունակելու իմաստ չկա և բոլորին հասկանալի կլինի, թե ինչ #աննախադեպ և ոչ մի արդարացում չունեցող քայլի է գնացել ՀՀ կառավարությունը։ Հերիք չէ չի գնահատել Ամուլսարում հանք բացելու բոլոր ռիսկերը, անտեսել է 2019թ-ին իր իսկ պատվիրած միջազգային փորձաքննության մեջ եղած աղաղակող փաստեր դրանց մասին՝ մի բան էլ որոշել է մեր վճարած հարկերով նաև ապահովագրել հանքահենների վարկային ռիսկերը 150 միլիոն դոլարի չափով։ Այսինքն էկոլոգիական կամ այլ խնդիրներ առաջանալու դեպքում մենք ոչ միայն չունենք դեպոզիտ գումար դրանք մեղմելու համար, այլ նաև պարտավորված ենք փակել այդ վարկն ու դրա բոլոր տոկոսները։
