Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/11/2026
share

ՀՀ վարչապետի անունով կեղծ Տելեգրամ հաշիվ է բացվել․ խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

 

«Հարգելի քաղաքացիներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ: Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

 

Խնդրում ենք լինել առավել զգոն․ չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով, անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»։

facebook sharing button facebook