Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/11/2026
share

Չեխիայի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի աշխատակիցները զանգվածային գործադուլ են անում՝ ընդդեմ մեդիայի ֆինանսավորման փոփոխության

Չեխիայի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի աշխատակիցներն այսօր զանգվածային գործադուլ են անում՝ ընդդեմ մեդիայի ֆինանսավորման փոփոխության,- իր ֆեսյբուքյան էջում գրել է Չեխիայում բնակվող  Լիլիթ Քալանթարյանը։

 

Կառավարությունն առաջարկում է չեղարկել մեդիա ամսավճարները, որոնք վճարվում են բնակիչների կողմից և անցնել պետբյուջեից ուղիղ ֆինանսավորման։ Լրագրողների համոզմամբ՝ սա ուղիղ սպառնալիք է անկախ լրատվությանը։

 

Ի նշան բողոքի՝ նոյեմբերի 3-ի եթերում հաղորդավարները սևազգեստ են, իսկ լուրերը՝ կրճատված։

 

Սա հերթական ցույցն է․ անցած շաբաթ փողոց էր դուրս եկել մոտ 50 հազար մարդ։ Պայքարին Պրահայում, Բռնոյում և մյուս քաղաքներում միանում են ուսանողներ, մշակույթի, հասարակական ու քաղաքական գործիչներ, և ակցիաները շարունակվելու են։

facebook sharing button facebook