Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/11/2026
share

Դրական եզրակացություն՝ Զառիթափի Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրի շահագործման հայտին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»-ը 2026 թվականի հոկտեմբերի 14-ին  դրական եզրակացություն է տվել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ կողմից Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի Սոֆի-Բինայի ոսկի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման / ժամկետի երկարաձգման/ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել հետևյալ փորձաքննական պահանջների կատարմամբ

-աշխատանքների իրականացման ընթացքում պարբերաբար իրականացնել շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգ և արդյունքները Կառավարության 2018թ․ փետրվարի 22-ի N191-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և ձևաչափով նեկայացնել շրջակա միջավայրի նախարարություն,

-աշխատանքների իրականացման ընթացքում խստագույնս հետևել գնահատման հաշվետվությունում ամրագրված բնապահպանական միջոցառումների իրականացմանը, իսկ դրանց չբավարարման դեպքում՝ նախատեսել լրացուցիչ միջոցառումներ՝ ապահովելով բնապահպանական նորմերը,

-աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավել ազդակիր բնակավայրի բնակիչներին, ինչպես նաև համայնքի ղեկավարության հետ քննարկել անհրաժեշտ օգնության ծրագրեր և համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել համայնքային բյուջե,

-արդյունահանման աշխատանքների ընթացքում  առաջացող թափոնների գործածությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով,

-կիրառել փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումներ՝ համաձայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թ․ սեպտեմբերի 9-ի «Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին N15-Ն հրամանի»

-ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N438 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետի համաձայն՝ աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին՝ համապատասխան պահպանման միջոցառումների իրականացնելու համար։

Հիշեցնենք՝ Սոֆի-Բինայի ոսկի բազմամետաղային հանքավայրը տեղակայված է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում՝ Վայք համայնքից 4․5 կմ, Զառիթափ բնակավայրից՝6 կմ, Հերհերի ջրամբարից 2 կմ, Ազատեկի հանքավայրի 4․7 կիլոմետր հեռավորությունների վրա։ Հանքավայրը գտնվում է Արփա գետի միջին հոսքում՝ ձախ ափին՝ 210  մետր հեռավորության վրա։ Հայցվող տարածքի հողերը հանդիսանում են գյուղատնտեսական ու արդյունաբերական օգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասեր։

 

Համաձայն « Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին։ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի բ․ ենթակետի՝ նախատեսվող գործունեությունը դասակարգվում է որպես Ա կատեգորիայի գործունեության տեսակ։

facebook sharing button facebook