Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/11/2026
share

Վանաձորցի տղամարդն ստեղծել է հանցավոր խումբ՝ նախապատրաստելով սպանություն․ 3 անձ կալանավորված է․ՆԳՆ

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։

 

Փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն։

 

Հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երեք անձ կալանավորվել է։

facebook sharing button facebook