
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների,- գրում է Shamshyan.com-ը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված տղաների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորների անձը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տղաներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր, անեմիա» ախտորոշմամբ, մյուսը՝ «կրծքավանդակի ձախակողմյան հետին պատի կտրած-ծակած վերք, ձախ ծնկահոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ 3-րդը՝ «աջ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Նշվում է, նրանք վնասվածքներն ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
