Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/11/2026
share

Վանաձորում շտապ օգնության մեքենան վթարի է ենթարկվել .մեքենայում գտնվող հիվանդը մահացել է

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա։

Մեքենան՝ միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։ Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում։

facebook sharing button facebook