
«Հայհիդրոմետ» ծառայության փոխտնօրեն Գագիկ Սուրենյանn իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է եղանակային կանխատեսումները։ Ըստ այդմ՝ հոկտեմբերի 29 -ին և 30-ին մինչև հոկտեմբերի 31-ի առավոտը ներառյալ, Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ։
Ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում կդիտվեն անձրևներ առանձին հատվածներում, նաև ամպրոպներ։ Հոկտեմբերի 29-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես կակտիվանա կեսօրից հետո։ Ցիկլոնով պայմանավորված ամպամածության գոտին առաջիկա ժամերին աստիճանաբար կծածկի հանրապետության ողջ տարածքը։
Այսօր գիշերը առանձին շրջաններում, վաղը կեսօրից հետո շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի կեսօրից հետո, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
ոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում 2-4 աստիճանով։
