
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Ազգային ժողովում։
Լարվածությունը բռնկվել է ԱԺ նիստում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման և մտքերի փոխանակման ժամանակ՝ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, որին տեղից արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Լեզվակռիվը վերածվել է քաշքշոցի, ապա՝ զանգվածային ծեծկռտուքի, որի ընթացքում պատգամավորները միմյանց հարվածներ են հասցրել բռունցքներով, ոտքերով, գործի են դրվել նաև շշեր, Վահագն Ալեքսանյանը նույնիսկ բազկաթոռ է շպրտել ընդդիմադիրների վրա։
Միջանցքում կատարված տեսանյութերից մեկում երևում է, որ ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալու ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն է հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնություն:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի րոպե տեսանկարահանել և թույլ է տվել, որ ուղիղ եթերում ցուցադրվի միջադեպը՝ հայտարարելով, որ հատուկ ընդմիջում չի հայտարարում, որպեսզի բոլորը տեսնեն տեղի ունեցողը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի դատապարտում ի կուսակիցների արարքը և նշել, որ այսուհետ պատասխանն այսպիսին է լինելու:
Տեսնայութը՝ Արմենպրեսի
