Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/10/2026
share

«Մեքենայիս մեջ է ավագանու անհամաձայնության որոշումը, արդյոք իրավասո՞ւ եք այսօր հանրային լսում անցկացնել» Հայկ Իսախանյան (Տեսանյութ)

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում ընթացել է հանրային 2-րդ քննարկում՝ «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ։  Նախաձեռնողը Շրջակա միջավայրի նախարարությունն է։ Ֆերմեր- էկոակտիվիստ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Հայկ Իսախանյանը հարց է ուղղել ՏԻՄ-ին՝ խնդրելով պարզաբանել, եթե կան ավագանու միմյանց հակասող որոշումներ, ինչպես կարող է նման խնդրահարույց իրավիճակում 2-րդ քննարկում անցկացվել։

«Ավագանին որոշում կայացրել է բացասական։ Ավագանու որոշումը դատական կարգով  չի բողոքարկվել։ Ավագանին որոշում է կայացնում հանրային լսումներից 30 օրվա ընթացքում։ Բացասական որոշումը ձեզ մոտ կա։ Ե՞րբ է դրանից հետո տեղի ունեցել առաջին հանրային լսումը, որը վարել է համայնքի ղեկավարը, որ այսօր դուք 2-րդ լսում եք անցկացնում։ Դա ենք ուզում իմանալ»,- Եղեգիս համայնքապետին հարցրեց Հայկ Իսախանյանը։

«Ես հանրային լսման ներկա չեմ եղել, ոչ էլ նիստը վարել եմ։ Իմ լիազորությունները սահմանափակված է եղել, ես չեմ մասնակցել այդ հանրային լսմանը։ Հանրային լսումը վերել է իմ առաջին տեղակալը»,-ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։

Հայկ Իսախանյանը  փորձել է հստակեցում մտցնել․ «Ցու՛յց տվեք առաջին արձանագրությունը և ավագանու որոշումը, որ այսօր այս ընկերները իրավունք ունեն անցկացնելու, այդքան բան եմ խնդրում  ձեզնից»։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը հետաքրքրվել է ավագանու առաջին որոշման բովանդակությամբ, ինչին ի պատասխան, Իսախանյանը նկատել է՝ «Մեքենայիս մեջ է որոշումը, կարող եմ բերել, անհամաձայնության որոշում է»։

Նախարարության աշխատակցուհին արձագանքեց՝ ասելով «Նախարարությունը ավագանու որոշման վերաբերյալ պարզաբանում է խնդրել ընկերությունից՝ հասկանալու ավագանու դիրքորոշումը, ինչին ի պատասխան ստացվել է պատասխան»։

Նախարարության աշխատակից Հովիկ Մեսրոպյանն էլ հստակեցրեց, որ իրենց տրամադրության տակ է Եղեգիսի ավագանու 2026-ի ապրիլի 17-ի որոշումը՝ համաձայնություն տալու մասին։

 

 

Մանրամասն՝ տեսանյութում։

facebook sharing button facebook