
«Բոլոր առումներով օրենքը խախտվում է»,- Վարդահովիտում հանրային լսումներ ժամանակ ասաց բնապահպան, լուսանկարիչ Մարատ Զաքարյանը։ Ըստ նրա՝ հանքի շահագործման նպատակով ուսումնասիրության կատարելու հայցվող տարածքը պատմշակութային մեծ արժեք է ներկայացնում, որտեղ կան հազարամյակների հնություն ունեցող ժայռապատկերներ։
«Մասնագետները եկել, են ֆիքսել ամեն ինչ, ուզում ենք տարածքին հուշարձանի կարգավիճակ տալ։ Բայց ուղիղ 11 ամիս այդ գործը գիտակցաբար ձգձգվում է։ Հազար անգամ զանգել եմ։ Գործ ունենք համակարգի հետ, որը կազմակերպված գործում է մեր ժողովրդի դեմ։ Մենք ասում ենք՝ ո՛չ հանքին։ Վարդահովիտում հանք չի լինելու։ Մեր ջրային աղբյուրների վրա հանք չի լինելու», -հավելեց բնապահպանը։
Մարատ Զաքարյանին մտահոգում է այն, որ հայցվող տարածքում են գտնվում իրենց համայնքների ջրահավաք ավազանը, որտեղից սնվում է Արփա-Սևանը, այստեղից օգտվում է Արենի համայնքը։ ՇՄ նախարարության ներկայացուցչին հարցնում է՝ արվել է արդյո՞ք ուսումնասիրություն թե նախորդ հորատումներից հետո ինչ քանակական ու որակական փոփոխության են ենթարկվել ջրային ռեսուրսները։
ՇՄ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հաշվետվությունն ուղարկվել է համապատասխան ստորաբաժանումների կարծիքների ստացման նպատակով, այդ թվում՝ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովին և խնդրեց ընկերության ներկայացուցիչին պարզաբանել այն։ Ընկերության ներկայացուցիչը հստակ պատասխան չտվեց։
Հետո նախարարության ներկայացուցիչը պարզաբանեց՝ Սևանա լճի փորձագիտական խումբը նախագիծն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել , սակայն անհրաժեշտ է համարել շարունական աշխատանքների դեպքում նախկինում կատարված աշխատանքների վերաբերյալ ունենալ անկախ հանձնախմբի եզրակացություն, որը հնարավորություն կտա գնահատել հայտատուի աշխատանքների առաջին փուլի արդյունքները ՇՄԱԳ դրույթների կատարման տեսանկյունից։
«Դա ընդամնեը խորհրդատվություն է,-ասաց Զաքարյանը,- ես ձեզ փաստեր եմ ներկայացնում, դուք ոչ մի փաստթուղթ չեք ներկայացնում»,-հավելեց նա։
