
Իսպանիայի Տոլեդո նահանգում արագընթաց 2 գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 64-ի, - հայտարարել է Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կառավարությունը,- գրում է Euronews-ը։ Վիրավորվել է ևս 80 մարդ։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9-ին մոտ, Ուրդա բնակավայրի մերձակայքում, երկաթգծի ուղիղ հատվածում, լավ տեսանելիության պայմաններում։ Վթարի հստակ պատճառը դեռ հայտնի չէ։ 2 գնացքում եղել է ավելի քան 540 ուղևոր։ Գնացքների բախման հետևանքով դրանցից մեկի 2 հետին վագոնները դուրս են եկել գծերից և կողաշրջվել։
Իսպանիայի երկաթուղային ենթակառուցվածքը կառավարող Adif ընկերությունը հայտարարել է, որ Մադրիդի և Անդալուզիայի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը 2 ուղղությամբ դադարեցվել է։
