Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/10/2026
share

Հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ․Դատախազություն

Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ դատախազությունից։

 

«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,- հայտնեցին ՀՀ դատախազությունից:

 

Նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ 

facebook sharing button facebook