
1999 թվականի այս օրը Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց Ազգային ժողով և սպանեց 8 պետական ու քաղաքական գործչի, այդ թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին և խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանին։ Եվս 8 մարդ վիրավորվեց։
2003 թվականին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, ևս մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Դատապարտյալներից մի քանիսը հետագայում տարբեր հանգամանքներում մահացել են կալանավայրում։ Մահացել են նաև գործով առանցքային մի շարք վկաներ, մի մասն էլ գտնվում են Հայաստանից դուրս։
Չնայած ահաբեկչությունն իրականացրած անձինք դատապարտվել են, զոհերի հարազատները շարունակում են պնդել, որ ոճրագործության հնարավոր պատվիրատուները մինչ օրս բացահայտված չեն։
