
Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Էջի սիրելի հետևորդներ, հոկտեմբերի 20-ին կոտրել են «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության համահիմնադիր և էջի վարող Արփինե Խաչատր-յանի ֆեյսբուքյան օգտահաշիվը:
Բարեբախտաբար, «Կորիզ» երիտասարդական կենտրոնի այս էջը, որը 2021 ստեղծել է օգատատերը, պահպանվել է, և այժմ վարվում է մյուս ադմինիստրատորի կողմից:
Սակայն, անհետացել է նրա ստեղծած «Այգեզարդ. կյանքը գյուղում է» էջը, որտեղ Արփինեն, 2020 թվականից սկասած, Այգեզարդ գյուղի պատմությունը, բնաշխարհը և մշակութային կյանքը լուսաբանող հսկայական բովանդակություն էր գեներացնել: Նման բովանդակություն էր արխիվացվել մի շարք բաց և փակ ֆեյսբուքյան խմբերում, որոնք ևս իսպառ անհետացել են:
Սա մենք ենթադրում ենք որպես թիրախավորված արշավ կազմակերպության համահիմնադրի նկատմամբ` ի պատասխան նրա գործունեության, քանի որ Արփինեն, հանդես գալով որպես համայնքային շահերի պաշտպան, պարբերաբար բարձրաձայնում էր մի շարք համայնքային և պետական նշանակության խնդիրների մասին,ինչը չի համապատասխանել առանձին խմբերի մասնավոր շահին:
Այսպիսով, նպատակ է դրված ջնջել Արփինեի հետքը այս հարթակում, այդպիսով մեկուսացնելով, սահամանակելով խոսքի ազատության և ազատ կամարտահայտման նրա իրավունքը, ինչի հետևանքով տուժում է ոչ միայն ինքը, այլև համայքնը, որի մշակութային ու հասարակական կյանքի զարգացմանը նվիրված են եղել նրա վերջին 11 տարիների կամավոր գործունեությունը:
Կապ հաստատելով Facebook-ի աջակցության կենտրոնի հետ, մենք փորձում ենք հետ բերել նվազագույնը, ինչը հնարավոր է: Նորությունների մասին կհայտնենք լրացուցիչ:
Խնդրում ենք կիսվել և տարածել այս տեղեկությունը»։
