Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/10/2026
share

Ընտրական իրավունք՝ խոչընդոտներով․ մարզերի տեղամասերի անմատչելիութան ցուցանիշը

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձը ինքնուրույն տնից ընտրատեղամաս հասնելու հնարավորություն չունի։ 

Պաշտոնական տվյալներով բոլոր ընտրատեղամասերի մուտքերը հարմարացված են հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն մինչև տեղամաս հասնելը շատ խոչընդոտներ կան, օրինակ, դեպի տեղամաս տանող ենթակառուցվածքները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար, այդ թվում՝ կանգառները։

 

Դեպի ընտրատեղամաս տանող մատչելի կանգառների ցուցանիշով առաջատարը Արարատն է (64%), որին հաջորդում են Սյունիքը (48%), Տավուշը (33%), Լոռին (30%) և Կոտայքը (30%)։ Գեղարքունիքում ցուցանիշը կազմում է 21%, մինչդեռ վատթարագույն վիճակը արձանագրվել է Վայոց ձորում (8%), Շիրակում (11%) և Արմավիրում (12%)։

Հարմարեցված կայանատեղիների մասով պատկերն ավելի մտահոգիչ է․ Լոռիում (0%), Կոտայքում (0%) և Վայոց ձորում (0%) է։ Ցածր ցուցանիշներ են արձանագրվել նաև Արարատում (2%), Արմավիրում (2%), Շիրակում (3%) և Գեղարքունիքում (6%)։ Հարմարեցված կայանատեղիների ամենաբարձր մակարդակը գրանցվել է Սյունիքում (37%) և Տավուշում (22%)։

Ինչ վերաբերում է սանհանգույցների հարմարեցմանը, առաջատարը Արմավիրի մարզն է (95%), որին հաջորդում են Կոտայքը (94%), Լոռին (90%), Գեղարքունիքը (89%), Շիրակը (84%) և Արարատը (74%)։ Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Տավուշում (60%), Վայոց ձորում (63%) և Սյունիքում (72%)։

Լիովին անտեսված են նաև տեսողության խնդիրներ ունեցողներների կարիքները։ 

 

Սենսորային անմատչելիություն․ 7 մարզում Բրայլյան համակարգը 0% է

Պաշտոնական ընկալմամբ «մատչելիություն» ասելով հիմնականում ի նկատի է առնվում բացառապես անվասայլակով շենք մտնելը, իսկ օրինակ տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու մասին գրեթե  չի խոսվում։ 

Արարատ (0%), Արմավիր (0%), Լոռի (0%), Կոտայք (0%), Շիրակի (0%), Սյունիքի (0%) և Վայոց ձորի (0%) 

Նշված բոլոր մարզերի ընտրատեղամասերում Բրայլյան գրությամբ ցուցանակներ չկան ո՛չ  մուտքերի, ո՛չ էլ սենյակների ու սանհանգույցների մոտ։

Միակ բացառությունը Տավուշի մարզն է, որտեղ Բրայլյան համակարգ առկա է մուտքերի (9%), սենյակների (13%) և սանհանգույցների (2%) մոտ, ինչպես նաև առկա են միջազգային նշաններ (13%)։ 

Գեղարքունիքում Բրայլով ցուցանակներ առկա են միայն ընտրասենյակներում (2%)։ Արարատում և Արմավիրում միջազգային նշանների ցուցանիշը կազմում է ընդամենը 2%։

facebook sharing button facebook