
Բնապահպանության և միջազգային զարգացման փորձագետ, «Կանաչ խորհուրդների դաշնության» անդամ Մերի Պողոսյանը գրում է․ «Կոնգոն աշխարհի ամենահարուստ երկիրը պիտի լիներ, եթե հանքը հարստություն լիներ։ Այս երկիրը աշխարհին մատակարարում է կոբալտի ու կոլտանի 70%-ը, Աֆրիկայի ամենամեծ պղինձ արտահանողն է։ Այնինչ աշխարհի 10 ամենաաղքատ երկրների շարքում է։ Հանքարդյունաբերությունը այնպես է վնասել հողն ու ջուրը, որ այլընտրանք անգամ չի թողնում և նախկինում գյուղատնտեսությամբ զբաղվողները ստիպված են նույնիսկ երեխաներին ուղարկել այս տաժանակիր աշխատանքին։ Կենսաբազմազանության կորուստները հսկայական են` ձկներից մինչև գորիլաներ»։
