
«Անկախ դիտորդ» դաշինքը ուղիղ հեռարձակմամբ ճեպազրույց է ունեցել։ Առաքելության ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Գևորգ Քոթանջյանը ներկայացնում են դիտարկման ամփոփումը՝ ժամը 14։30-ի դրությամբ։
Անկախ դիտորդ դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն ՀՀ բոլոր համայքներում։ Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։
Հանձնաժողովի նիստը դիտարկվել է 90 տեղամասում։ Ժամը 13։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 380 տեղամաս։
1. Ուղարկվել է 2 դիմում ԿԸՀ-ին։
2. Կատարվել է 11 զանգ ԸԸՀ-ներին՝ հարցերի օպերատիվ լուծման նպատակով։
3. Կազմվել է հանցանքի մասին 5 հաղորդում
