
Ստեփանավանում «Ազատ քվեն» ընտրական գործընթացի խախտումներ է արձանագրել, որոնք ներկայացնում ենք ստորև
25/9 ընտրական տեղամասում, «Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդն արձանագրել է, որ 25/9 ընտրական տեղամասում քաղաքացին քվեարկելուց հետո շուրջ 15-20 րոպե մնացել է տեղամասային կենտրոնում՝ պարբերաբար մտնելով քվեարկության սենյակ և դուրս գալով, ինչպես նաև հեռախոսազանգեր կատարելով։
Դիտորդի՝ հանձնաժողովի նախագահին դիմելուց հետո քաղաքացին լքել է տեղամասային կենտրոնը։ Նրա ինքնությունը չի պարզվել։
25/1 ընտրական տեղամասում էլ «Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդը 25/1 ընտրական տեղամասում արձանագրել է դեպքեր, երբ ընտրողները քվեարկել են առանց քվեարկության խցիկ մտնելու։
25/4 ընտրական տեղամասում դիտորդն արձանագրել է, որ 25/4 ընտրական տեղամասում ընտրողը հեռախոսով նկարահանում է կատարել քվեարկության խցիկում։ Դեպքն արձանագրվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։
Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն։
Ստեփանավան համայնքում ժամը 11:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 13.06%
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ստեփանավան համայնքում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 2 524 ընտրող՝ 19 324-ից։
