Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/10/2026
share

Ազատ քվե դիտորդական առաքելության ահազանգից հետո Ստեփանավանի ընտրական տեղամասերի ուղիղ հեռարձակումը վերականգնվել է

«Ազատ քվե» դիտորդական առաքելություն-ը ահազանգել էր, որ 11:10-ի դրությամբ Ստեփանավան համայնքի 8 ընտրական տեղամասից ուղիղ հեռարձակում հասանելի չէ

Համայնքի 29 ընտրական տեղամասից 21-ից հեռարձակումը հասանելի է։

25/16, 25/24, 25/26 և 25/28 տեղամասերը կայքի ցանկում կան, սակայն հեռարձակում չկա։ 25/17, 25/18, 25/19 և 25/20 տեղամասերը ցանկում ներառված չեն։

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղեկացնելուց հետո 25/16, 25/24, 25/26, 25/28 ընտրական տեղամասերում ուղիղ հեռարձակումը վերականգնվել է։

facebook sharing button facebook