Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/10/2026
share

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Հոկտեմբերի 25-ին ՀՀ 19 համայնքներում ՏԻՄ համամասնական, 2 համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ են՝ մեծամասնական ընտրակագով։

Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վանդենիս և Մարտունի, Լոռու մարզի՝ Ստեփանավան, Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան, Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ, Սյունիքի մարզի՝ Գորիս և Մեղրի, Վայոց ձորի Վայք, Եղեգնաձոր և Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան համայնքներում նշանակված համամասնական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի առաջադրած թեկնածուներ, ընդ որում 2 համայնքներում՝ Գավառում և Գորիսում իշխող ուժը մասնակցում է «Գործարար» կուսակցության հետ կազմած «Համերաշխություն դաշինքով»։

Կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Գործարար» կուսակցության հետ դաշինք չի կազմել․ Ստեփանավանում կուսակցությունները ընտրություններին մասնակցում են առանձին։

«Գործարար» կուսակցության համայնքապետի թեկնածուն Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Լոռի բերդ համայնքի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ 

5 համայնքներում ևս՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան և Վայք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է միայնակ։ Այս համայնքներում ընտրողները ընտրելու են «Քաղաքացիական պայմանագիր»  և «Դեմ եմ» կուսակցությունների միջև։

facebook sharing button facebook