Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/10/2026
share

«Ես խոսեցի, նրանք դատի տվեցին». ակցիա-ֆլեշմոբ COP17-ի Կապույտ գոտու հարակից տարածքում

Այսօր 2026թ․ հոկտեմբերի 24-ին էկոակտիվիստ Շավարշ Մարգարյանը միայնակ ակցիա-ֆլեշմոբ իրականացրեց COP17-ի Կապույտ գոտու հարակից տարածքում։

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր, «Ցիտադել» ՀԿ նախագահ Շավարշ Մարգարյանը տեղական և միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանում հանրային մասնակցության դեմ ուղղված ուղղված դատական հայցերին և պահանջում, որ Հայաստանի կառավարությունն ընդունի հակա-SLAPP օրենսդրություն։

Ակտիվիստն անձամբ առնչվում է SLAPP՝ հանրային մասնակցությունը լռեցնելուն ուղղված դատական հայցի հետ, և այս ակցիայով ցանկանում է իր խնդրի վրա հրավիրել նաև Հայաստանում գտնվող միջազգային հանրության, բնապահպանական կազմակերպությունների և լրատվամիջոցների ուշադրությունը։

«Ես խոսեցի, ինձ դատեցին» գրությամբ պաստառով և ոտքին ամրացված խորհրադանշական 13. 000.000 կգ կշռաքարով ակտիվիստը կանգնած մնաց 3 ժամ։ Կշռաքարի վրայի թիվը խորհրդանշում է այն գումարի չափը (13 մլն դոլար)б որն  ակտիվիստից պահանջում է դատարանը։

Ակցիան «Հանրային ձայնի երաշխիք» արշավի մի մասն է, որի շրջանակում էկո-ակտիվիստները բարձրաձայնում են Հայաստանում հակա-SLAPP օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը՝ բնապահպաններին, լրագրողներին և հանրային շահը պաշտպանող քաղաքացիներին լռեցման հայցերից պաշտպանելու համար։

 

facebook sharing button facebook