Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/10/2026
share

«Ըստ էության փորձ է արվում անտեսել համայնքի մասնակցությունը՝ որպես ժողովրդավարության կարևորագույն սկզբունք»․ Օլեգ Դուլգարյան

Երևանում անցկացված «COP17-ի ստվերում» խորագրով մամլո ասուլիսին իրավապաշտպան -բնապահպան Օլեգ Դուլգարյանը տեղական ժողովրդավարության համատեքստում  անդրադարձել է նաև հանրային մասնակցությանը վերաբերող օրենսդրական մեխանիզմներին։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի շատ լավ օրենքներ, ինչպես օրինակ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին օրենքը», որը լավ մեխանիզմներ է պարունակում տեղերում հանրային մասնակցություն ապահովելու ու որոշումներ կայացնելու, համայնքի բնակչի կարծիքը հաշվի առնելու տեսակետից։ «Տպավորություն է, որ տեղական մակարդակում ժողովրդավարությունը վտանգված է»- հայտարարել է իրավապաշտպանը։

COP17-ի օրերին Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը նաև նոր նախագիծ հրապարակեց իրավական նախագծերի առցանց հարթակում, որով առաջարկում է, որ այսուհետ, եթե համայնքը, ի դեմս ավագանու, տալիս է անհամաձայնություն է, դա խոչընդոտ չէ, այլ լիազոր մարմինը, տվյալ դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունն է որոշելու ընթացք տա գործընթացին, թե ոչ․ «Այսուհետ եթե համայնքը, ի դեմս ավագանու, տալիս է իր անհամաձայնություն, դա խոչընդոտ չէ, որ նախաձեռնողը փաստաթղթեր ներկայացնի լիազոր մարմին։ Այսինքն լիազոր մարմինն է որոշելու ընթացք տալ կամ չտալ, փորձաքննություն իրականացնել, թե չիրականացնել»։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ըստ էության փորձ է արվում անտեսել համայնքի մասնակցությունը՝ որպես ժողովրդավարության կարևորագույն սկզբունք,  դարձնել սիմվոլիկ, իսկ իրական որոշումների կայացումը վերապահել լիազոր մարմնին։

 

Ըստ Դուլգարյանի՝ փոխանակ ամրապնդնելու ժողովրդավարական մեխանիզմները, նման օրենքներն ավելի են թուլացնում ժողովրդավարության հիմքերը․ «Երբ համայնքի բնակիչն ասում է ոչ, մենք փոխանակ թույլ չտանք, որ ավագանի այո ասի, դրա փոխարեն բերում ենք մի նախագիծ ու ասում՝ վերջ համայնք, դու այլևս որոշում կայացնող չես, դա ժողովրդավարության հետընթաց է»։   

facebook sharing button facebook