Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/10/2026
share

«Շրջակա միջավայրը միակ ոլորտն էլ, ուր տեղական մակարդակում քաղաքացիները համախմբվում են, կամք թելադրում, դիմակայություն իրականացնում» Օլեգ Դուլգարյան

COP 17-ի ստվերում մամլո ասուլիսին, ի թիվս SLAPP դատավարությունների և հակաSLAPP օրենսդրության անհրաժեշտությունից, քննարկվել է նաև տեղական տեղական ժողովրդավարության գործիքների ու մեխանիզմների մասին։ Ասուլիսի բանախոսներից իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը խոսել է տեղական մակարդակում համախմբման ու դիմակայության օրինակներից։ «Այսօրվա ակտիվիստը սովորական գյուղացին է, ֆերմերն է, կին է, կանաչ տնտեսվար է, զբոսաշրջության ոլորտում աշխատողն է»։

 

«Հայաստանում տեղական ժողովրդավարության միակ դրսևորումները վերաբերում են շրջակա միջավայրի ոլորտին։ Միակ ոլորտն էլ, որտեղ տեղական մակարդակում քաղաքացիները համախմբվում են, կամք են թելադրում, դիմակայություն են իրականացնում՝ ուղիղ ժողովրդավարության գործիքներով։ Ստորագրահավաքներ, հանրագրեր են իրականացնում, այսինքն միակ ուղղությունն են շրջակա միջավայրի հարցերը, որտեղ ռեալ տեղի են ունենում գործընթացներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի համայնքներում շրջակա միջավայրի, բնության խնդիրները շատ կարևոր են։ Այդ խնդիրները համայնքի բնակիչները կապում են և՛ տնտեսության զարգացման հետ, այսինքն՝ իրենց կյանքի որակի, բարեկեցության, և՛ առողջության հետ»,- նշել է Դուլգարյանը։

 

Նա հիշատակել է վերջին 5 տարիների համայնքային համախմբման և դիմակայության ավելի քան 2 տասնյակ փորձերը և առանձնացրել դրանցից ամենաազդեցիկներից մեկը՝ 2026 թվականի հուլիսի 17-ին Ստեփանավանի լսումներին հաջորդող գործողությունները․ «Միայն այս տարի 3 այդպիսի կարևոր դեպք է տեղի ունեցել։ Դա Ստեփանավանում 2 ամիս տևած համայնքային դիմակայությունն էր, այն դեպքում, երբ համայնքապետարանը ամեն ինչ հանրությունից, այսպես ասած, անտեսանելի ձևով որոշումներ էր կայացրել, պայմանավորվածություններ ձեռք բերել կոնկրետ բիզնեսի հետ, դրա դիմաց համայնքապետարանը փող էր ստացել, այսինքն՝ կոնկրետ գործարք, բայց ի վերջո 2 ամիս անց բացասական եզրակացություն է տրվել հանքարդյունաբերական ընկերության ներկայացրած հայտին»։

facebook sharing button facebook