Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/10/2026
share

SLAPP հայցերը մարդկանց լռեցնելու միջոց են և դրանց հակազդելու մեխանիզմներ պիտի լինեն․ Թեհմինե Ենոքյան

«Անհրաժեշտ  հասկանալ, որ SLAPP դատավարությունները պատահական ինչ որ մի օր չի, որ սկսում են: Դրան դրան նախորդում են շատ տարբեր այլ գործողություններ՝ պարզելու զգայնությունը տվյալ համայնքի ակտիվ մարդկանց մոտ ինչպիսին է»,- COP17-ի ստվերում մամլո ասուլիսին ասել է  SLAPP դատավարությունների թիրախում հայտնված ։ Նա հիշատակել է իր դեմ ուղղված դատական  հայցերի խրոնիկան ։

2018-ից բնապահպան, լրագրող Թեհմինե Ենոքյանը 3 SLAPP հայցերի թիրախում է՝ հանրային կարևորության խնդիրներ բարձրաձայնելու համար։ 1-ին դատական հայցը՝ կապված Լիդիան ընկերության հետ ՄԻԵԴ-ում է, 2-րդ գործով ԶՊՄԿ -ը լրագրողից 6 մլն․ դրամի փոխհատուցում է պահանջել, որը մերժվել է։ 3-րդ գործը՝ դարձյալ Լիդիանից 6 մլն․ դրամի պահանջով դատաքննության փուլում է՝ Երևանում ընթացող  COP17-ի ստվերում մամլո ասուլիսին ասել է լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը։

«Անհրաժեշտ  հասկանալ, որ SLAPP դատավարությունները պատահական ինչ որ մի օր չի, որ սկսում են: Դրան դրան նախորդում են շատ տարբեր այլ գործողություններ՝ պարզելու զգայնությունը տվյալ համայնքի ակտիվ մարդկանց մոտ ինչպիսին է»,-ասել է Ենոքյանը՝ խոսելով հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերից

 Աշխատանքի առաջարկից մինչև արտերկրում սովորելու առաջարկ ու հարազատների միջոցով գրած հոդվածների վերախմբագրում կամ ջնջելու հորդորներ։ Հանքարդյունաբերողների բոլոր մեթոդներով անցած լրագրողը չի լռել ու, դեմ առել դատավարական պրոցեսներին․ «Մտածում են, որ եթե միլիոններ պահանջեն, դրանով կկարողանան լռեցնել։ Եթե մենք տեղի ենք տալիս այդ գործիքի կիրառմանը, և ցույց տալիս, որ դա մեր թույլ օղակն է,  իրենք օգտվում են դրանից և հասկանում, որ այդ դատավարություններով կարելի է լռեցնել։   Ես 19 քաղաքացիներից մեկն էի, ում նկատմամբ «Լիդիան» հանքարդյունաբերական ընկերությունը դատավարություն սկսեց՝ պահանջելով 1 միլիոն դրամ վնասի փոխհատուցում, բարոյական նյութական վնասի փոխհատուցում,- պատմում է Թեհմինեն։

Հաջորդը՝ արդեն ԶՊՄԿ-ի կողմից հայցն էր՝Ողջի գետի աղտոտման վերաբերյալ գրառման հետ կապված։ Վերջինս բնապահպանից անգամ 6 մլն․ դրամ էր պահանջել։

3-րդ դատավարությունը դարձյալ «Լիդիան»-ից Թեհմինեի գրառման պատճառով է , որում նա հիշատակել է, որ բնապահպանական գործերը ծածկադմփոց են արվում։ «Լիդիանը կարծել է, որ գրառումս իրեն  է վերաբերվում և 2025-ից դատը ընթանում է։ Ընկերությունը պետք է ապացուցի, որ իմ գրառումն իրենց է վերաբերվում։

«Ընկերության փաստաբանին դատավորը հարցրեց, որ ինչու էր 6 միլիոն դրամ պահանջում։ Ի դեպ, ընկերությունը նաև փորձել էր կալանք դնել իմ հաշիվների վրա, այդ միջնորդությունը մերժվել էր։ Եվ ընկերության փաստաբանը ի՞նչ է ասում, ասում է՝ քանի որ Հայաստանի կառավարությունը ունի բաժնեմաս 12․5 %, ապա բարոյական նյութական վնասի չափը աճել է, հետևաբար, մենք 6 միլիոն ենք պահանջում, տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ևս միացել է այդ դատավարությանը, այդ հայցին, այսինքն՝ հայցվոր կողմ է հանդիսանում։ Ստացվում է, որ իրենց լռությունը համաձայնության նշան է»,- եզրափակեց խոսքը Թեհմինե Ենոքյանը։

Նա կարծիք հայտնեց, որ SLAPP դատավարությունները մարդկանց լռեցնելու, ճնշելու միջոց են և դրանց հակազդելու մեխանիզմներ պիտի լինեն։

facebook sharing button facebook