Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/10/2026
share

SLAPP հայցերի հիմնական նպատակը մարդկանց վախեցնելն է, ակտիվ քաղաքացիների գործունեությունը սահմանափակելը. իրավական հարցերով փորձագետ

2025 թվականի դրությամբ Հայաստանում շուրջ 33 SԼAPP դատական հայց է գրանցվել, վերջին մեկ տարում այս թիվը առնվազն 3-ով աճել է։ Այս մասին հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թրանսփարենսի ինտերնեյշն հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Անուշ Հակոբյանը։ Քննարկումը նվիրված է Հայաստանում էկոակտիվիստների, իրավապաշտպանների և բնապահպանական խնդիրներ բարձրաձայնող քաղաքացիների առջև ծառացած համակարգային ճնշումներին։

 

Բանախոսի խոսքով Հայաստանում SLAPP հայցերը հարուցվում են հիմնականում բնապահպան ակտվիսիտների ու լրագրողների դեմ, հիմնականում հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից։ 

«SLAPP-ները կամ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի հիմնական նպատակը մարդկանց վախեցնելն է, ակտիվ քաղքացիների գործունեությունը սահմանափակելը․

Սլափների վտանգը միայն վերջնական դատական ակտը չէ, որոհվհետև այն մարդիկ ում դեմ ներկայացվում է դաատական հայցը, հիմնականում հաղթում են դատը, սակայան մինչ այդ նրանք կրում են  ֆինանսական ծախսեր, ժամանակ են ծախսում, ենթարկվում են հոգեբանական ճնշման, ինչպես նաև սահմանափակվում է նրանց մասնագիտական և հանրային գործունեությունը,-ասում է Անուշ Հակոբյանը։

 

Դատական գործընթացները առաջացնում են այսպես ասած «սառեցնող ազդեցություն», այսինք, երբ բնապահպանական համայքնը տեսնում է, որ ակտվիստները ենթարկվում են ճնշումների, վախ է առաջանում բարձրաձայնելու որևէ հարց»,-հավելում է նա։  

 

Անուշ Հակոբյանը խոսեց նաև միջազգային իրավական կարգավորումների մասին։ Նշեց՝ 2024թ ընունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որը սահմանում է սլափի չափանիշները։ Բացի այդ, Եվրոպական միությունը ընդունել է դիրեկտիվ, որը պարտադրում է անդամ պետություներին մինչև 2026 թ մայիաի 7-ը օրենսդության մեջ ներառել հակասփյան կարագավորումները։

 

«Քանի որ Հայաստանը չի համարվում ԵՄ անդամ, այդ դիրեկտիվը պարտադիր չէր Հայաստանի համար, սակայն եթե հաշվի առնենք, որ մենք գնում են դեպի ԵՄ և կնքել ենք որոշակի համաձայնագիր, նույն սեպա-ի շրջանակներում մենք կարող ենք ընդունել այդ կարագվորումերը, որոնք ներառված են այդ դիրեկտիվում։

Մինչ այս պահը ոչ բոլոր պետություններն են ընդունել հակասլափյան օրենսդությունը։ Այն պետությունները, որոնք չեն ընդունել, ԵՄ-ի կողմից 2026թ․ ենթարկվել են սանկցիաների»,-ասաց նա։  

 

 

facebook sharing button facebook