Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/10/2026
share

«Քաղհասարակության պիտակավորումը կամ արժեզրկումը ժողովրդավարական մտածողության ցուցանիշ չի եղել ու չի կարող լինել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գրել է․ «Նախկին ռեժիմի քաղաքական ուժերն իրենց կառավարման ժամանակ ավելի լուրջ էին վերաբերվում քաղհասարակությանը քան իրենց ընդդիմադիր կուսակցություններին, և ներկայումս էլ ավելի լուրջ են վերաբերվում քաղհասարակությանը, քան ներկա իշխանությանը:

Սա է իրողությունը:

Իսկ ընդհանրապես քաղհասարակության պիտակավորումը կամ արժեզրկումը ժողովրդավարական մտածողության ցուցանիշ չի եղել ու չի կարող լինել:

Քաղհասարակության ինստիտուտները միշտ պատրաստ են եղել ու պատրաստ են համագործակցել, ու գործել են բացառապես ժողովրդավարական, իրավական, սոցիալական ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կայացման, զարգացման և հզորացման, և ոչ թե որևէ քաղաքական կուսակցության կամ իշխանության շահերի սպասարկման համար:

Զգոնացեք:

Ժողովրդավարական, իրավական,ինքնիշխան ու սոցիալական պետությունը, հասարակությունը ըստ այսրոպեական, կարճաժամկետ շահերի բաժան- բաժան անելու, շռայլելու ժամանակ, ռեսուրս, հնարավորությունը չունենք»:

facebook sharing button facebook