Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/10/2026
share

Հանրային լսումներ՝ «Փամբակի մոնցոնիտների հանքավայրում» հանքարդյունահանման նախատեսվող գործողության ՇՄԱԳ վերաբերյալ

Փամբակի համայնքապետարանը ծանուցում է․

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Կառավարության «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 2014 թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ (խմբագրված ՀՀ կառավարության 28.12.2023, N 2343-Ն որոշմամբ) սահմանված կարգով 2026 թվականի նոյեմբերի 20-ին ժամը 11։00-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանում (հասցեն՝ գ․ Փամբակ 1-ին փող․ 23 շ․) տեղի կունենա հանրային լսումներ (քննարկումներ)՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի «Փամբակի մոնցոնիտների հանքավայրում» հանքարդյունահանման նախատեսվող գործողությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։

 

Ձեռնարկող՝ «Գրանիտ-շեբեն» ՍՊԸ (Պատվիրատու) ՀՀ Լոռու մարզ, Փամբակ համայնք, գ․ Փամբակ 2 փող․ 1 նրբ․ 3 շ․, հեռ․ 093324444, էլ․հասցեն։ Նախատեսվող գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնք /գ․ Փամբակ/։

Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն՝ Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա, սակայն նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցրվի նվազագույնի:

 

Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, օրը և ժամը՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից 17:00-ն՝ մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը։

 

Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը՝ 20 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից։ Կից փաստաթղթերին կարող եք ծանոթանալ https://pambak.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v... հղմամբ։

facebook sharing button facebook