Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/10/2026
share

«Իրավապաշտպանների պաշտպանությունը ժողովրդավարության պահպանման նախապայման է»․ Միշել Ֆորստ

«Հանրային ձայնի երաշխիք» արշավի մասնակիցները ներկա են գտնվել ՄԱԿ-ի բնապահպանների հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստի հետ հանդիմպանը։

Միշել Ֆորստը ողջունել է բնապահպանական համայնքի մասնակիցներին։ Նա ընդգծել է կանխարգելման կարևորության մասին․ «Երբ մեկ պաշտպան պատժվում է, 10 հոգի դադարում է խոսել, հենց այդ պատճառով է, որ իրավապաշտպանների պաշտպանությունը ժողովրդավարության պահպանման նախապայման է»,- իր ելույթում ասել է ՄԱԿ-ի բնապահպանների հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը

Հանդիպման մասնակիցներից Նվարդ Մարգարյանը նկատել է, որ բնապահպանների ու, հատկապես, կին բնապահպանների նկատմամբ խտացված հակաարշավներ են իրականացվում՝ սեքսիստական բառամթերքով ու թիրախավորումներով։

«Հայաստանը վավերացնում է բազմաթիվ Կոնվենցիաներ, բայց մենք չենք ապահովում դրանց կատարումը»- ասել է փաստաբան-իրավապաշտպան Նազելի Վարդանյանը։ Անդրադարձել Ամուլսարի հանքավայրի բացմանը՝ նկատելով, որ ջերմուկցիների ձայնը անտեսվում է։

Նազելի Վարդանյանը խոսել է նաև  SLAPP հայցերից։ Տեղեկացրել, որ իր դեմ հարուցված 3 հայցեր կան։ Հայցեր կան նաև լրագրող-բնապահպան Թեհմինե Ենոքյանի դեմ, բնապահպան Անի Խաչատրյանի, իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանի հարուցված  SLAPP հայցերից։

«Ամենավատը այն է, որ պետությունը մաս է կազմում այս հայցերի, այսինքն կառավարություն է ինձ դատի տալիս։ Մենք ոչ մի ճանապարհ չունենք մեզ պաշտպանելու»,- ասել է Նազելի Վարդանյանը ՄԱԿ-ի բնապահպանների հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստի հետ հանդիպմանը

Ես տեսնում եմ, որ պետություները քննարկում են բնապահպան-իրավապաշտպանների վիճակը, և կառավարությունները թիրախներ են մշակել։ Շատ երկրներ թույլ չեն տալիս Կապույտ գոտում քննարկումներին մասնակցել։ Միայն պետությունների 14 տոկոսն է զեկույց ներկայացրել բնապահպան-իրավապաշտպանների իրավունքների խախտման վերաբերյալ, բայց դա իրական պատկերը չէ, որովհետև ես շատ դիմումներ են ստանում այդ հարցերով՝ ի պատասխան նկատել է Միշել Ֆորստը։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են, որ Հայաստանում հասունացել է պահը հակաSLAPP օրենսդրության ընդունումը՝ ի պաշտպանություն հանրային ձայնի, առանձնացրել փոխհատուցման մեխանիզմների ներդրումը։

facebook sharing button facebook