Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/10/2026
share

Պահանջում ենք հակա-SLAPP օրենսդրություն․ «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման հայտարարությունը հանձնվեց ՀՀ Արդարադատության նախարարությանը

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը մեկնարկել է «Հանրային ձայնի երաշխիք» արշավը՝ Հայաստանում հանրային մասնակցության պաշտպանության՝ հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման պահանջով։

 

Հոկտեմբերի 22-ին հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման պահանջով էկո-ակտիվիստները Երևանում հանրային ակցիա և երթի իրականացրին։ Այնուհետև իրենց պահանջները բարձրաձայնեցին նաև ՄԱԿ-ի բնապահպանների հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստի հետ հանդիմպանը։ 

«Բնապահպանի ձայնին՝ պաշտպանությո՛ւն», «Լրագրողի ձայնին՝ պաշտպանություն», «Գյուղացու ձայնին՝ պաշտպանություն»․ վանկարկումներով քայլերթ իրականացրին դեպի ՀՀ Արդարադատության նախարարւթյուն, որտեղ էլ հրապարակեցին հայտարարություն-պահանջ:

Դրանով բարձրաձայնվում է հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) խնդիրը, երբ դատական գործընթացները կարող են օգտագործվել բնապահպանների, լրագրողների, ակտիվիստների և հանրային շահի համար հանդես եկող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու ու նրանց լռեցնելու նպատակով։

 

Հայտարարությամբ ՀՀ կառավարությունից և Արդարադատության նախարարությունից պահանջվում է՝ 


1. Նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման գործընթացը՝ հիմնվելով առկա առաջարկությունների և միջազգային չափանիշների վրա։
2. Հրապարակել բարեփոխման հստակ ժամանակացույցը՝ սահմանելով պատասխանատու մարմիններն ու առաջիկա քայլերը։
3. Ապահովել քաղաքացիական հասարակության, իրավական փորձագետների, համայնքային ակտիվիստների և դատական գործընթացներից տուժած անձանց իրական մասնակցությունը օրենսդրության
մշակմանը։


Միաժամանակ մեկնարկել է հանրագրին միանալու ստորագրահավաք։

Էկոակտիվիստական շարժումը առաջիկա օրերին կլինի COP17-ի կանաչ գոտուն կից բացօթյա տարածքում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ, որտեղ կարող են ցանկացողները միանալ հանրագրին, մասնակցել ստորագրահավաքին:

Ստորագրահավաքը զուգահեռ ընթանալու է նաև առցանց ձևաչափով:

 Հանրագրին միանալու հղումը՝ https://forms.gle/Da1VQRqnbeKqzg4QA 

Հավաքված ստորագրությունները ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես հանրային պահանջ։

facebook sharing button facebook