Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/10/2026
share

7 տասնյակ խախտումներ ու ճնշումներ՝ իշխող ուժի թեկնածուների կողմից․«Անկախ դիտորդ»-ն ամփոփել է 2026 ՏԻՄ ընտրությունների դիտարկումը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն ամփոփել է 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման արդյունքները։ 

Դիտարկման ժամանակահատվածն ընդգրկել է հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում (357 բնակավայր) կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանը՝ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 21։

 Դիտարկման ընթացքում իրականացվել են՝

• Զրույցներ 14 կուսակցությունների 31 ներկայացուցիչների և 13 կուսակցությունների/դաշինքների 67 թեկնածուների հետ,

• 104 ընտրական հավաքի/հանդիպման դիտարկում և զրույց 147 մասնակցի հետ։

 Դիտարկման արդյունքում գրանցված հիմնական արձանագրումներն են՝ 70 խախտում, որոնց մեծ մասը վերաբերում է քարոզչական պաստառները չնախատեսված վայրերում, այդ թվում՝ առևտրի և սննդի օբյեկտներին փակցնելուն (ինչն արգելված է օրենքով)։  Ճնշման դեպքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։

 

Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում․ 23 համայնքների պաշտոնական կայքերի դիտարկումը բացահայտել է նախընտրական շրջանում խնդրահարույց որոշումների կտրուկ աճ, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել կամ հավելյալ ուսումնասիրություն է իրականացվում: Համայնքներում դիտորդների գնահատմամբ առևտրի և սննդի օբյեկտների վրա պաստառները փակցվում են տեղական իշխանություններին լոյալություն հայտնելու տրամաբանությամբ։

 

Համայնքապետարանների ենթակայության տակ գործող հաստատությունների անձնակազմերի հանդեպ վարչական ռեսուրսի չարաշահումը, փաստացի, հանդիսանում է տեղական մակարդակում կառավարող ուժի քարոզարշավի առանցքը։ Այս խախտումների քանակը և համայնքից համայնք կրկնվող ձևը վկայում են պատշաճ և անկողմնակալ վերահսկողության բացակայության մասին։

 

Դիտարկման ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով։

facebook sharing button facebook