Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/10/2026
share

Վանաձորի ՏԻՄ ճգնաժամը․5 տարի չիրացված ընտրական իրավունք և պետական մարմինների պատասխանատվության հարց

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքի ղեկավարը մինչ օրս ընտրված չէ։ Գրեթե 5 տարի համայնքը կառավարվում է վարչապետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարի կողմից՝ չնայած դատական գործընթացների ավարտին։

 

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն՝ ներկայացնում է Վանաձորի ՏԻՄ ճգնաժամի իրավական հիմքերը, դատական գործընթացների ընթացքը, պետական մարմինների դիրքորոշումները և ստեղծված իրավիճակի սահմանադրաիրավական հետևանքները։

 

Կազմակերպության գնահատմամբ՝ խնդիրը դուրս է եկել առանձին դատական վեճերի շրջանակից։ Պետական մարմինների գործողությունների և անգործության հետևանքով ձևավորված իրավական փակուղին շարունակաբար խոչընդոտում է տեղական ինքնակառավարման բնականոն գործունեությանը և հարցեր առաջացնում քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ իրացման վերաբերյալ։

 

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական կառավարման հիմնարար բաղադրիչ է։ Դրա շարունակական կաթվածահար վիճակը չի կարող արդարացվել իրավական նորմերի զուտ ձևական մեկնաբանությամբ կամ պետական մարմինների միջև պատասխանատվության փոխանցմամբ։

 

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն պահանջում է վերացնել ստեղծված իրավական փակուղին, ապահովել օրենքով նախատեսված ընթացակարգերի իրականացումը և լուծել Վանաձորում տեղական ինքնակառավարման ճգնաժամը։

facebook sharing button facebook