
«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․
«Էս երևույթը ձերբակալվել է և հույս ունեմ խորքային քննություն կտարվի ոչ թե միայն այս միջադեպի, այլ կնոջ ու գուցե նաև երեխաների նկատմամբ տարիների ընթացքում կիրառված ֆիզիկական ու հոգեբանական բռնության մասով։
Բայց անասելի մտահոգիչ է փաստը, որ տարբեր հարթակներում այս տեսանյութի ներքո կարծիքների գերակշիռ մասը անարգանքի սյունին է գամել ոչ թե այս տականքին, այլ այն կնոջը, որը կանխել է հասարակական վայրում խուլիգանությունը։
Այո', այդ կնոջ բառապաշարը սարսափելի էր, բացարձակ անընդունելի, ինքն էլ իր հերթին էր տուժած կնոջը նվաստացնում, բայց գոնե չէր լռում, ինչպես տրանսպորտի տղամարդիկ, որոնք ավելի քան վստահ եմ, որ ոչ թե լռում էին վախից կամ զուտ վեճի բռնվելուց խուսափելուց, այլ նման պահվածքը նորմալ համարելու հետեւանքով` մտքում էլ երեւի ասում էին` դե իրա կնիկն ա, իրա գործն ա, ոնց կուզի` կխոսի, կխփի ...
Ու այս անտարբերություն է հաճախ, որ հանգեցրել է ողբերգությունների, իսկ մենք ի՞նչ գիտենք, որ այս կինը ողջ ավտոբուսում խայտառակ լինելուց հետո ինքնասպան չէր լինելու, ինչ գիտենք, որ եթե այդ կնոջ, այո թեկուզ բռի, զզվելի բառապաշարով, միջամտությունը չլիներ այդ տականքի հաջորդ քայլը սպանությունը չէր լինելու։
Ես ինքս կնոջ դեմքը չեմ հրապարակում և հորդորում եմ բոլորին չտարածել, հավելյալ ցավ չպատճառել ու չթիրախավորել»։
