Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/10/2026
share

(Տեսանյութ) «COP-ը մի ԿՈՊԵԿ էլ չարժե․ բնակիչների ահազանգերով՝ արդեն մի քանի օր է՝ արտադրամասի ծուխն ու փոշին տարածվում են բնակավայրում». Շավարշ Մարգարյան

«Ցիտադել» ՀԿ նախագահ, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման անդամ Շավարշ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակելէ կից գրառմամբ․

«COP- ը մի ԿՈՊԵԿ էլ չարժե

COP-ի շրջանակներում Հայաստանը պատրաստվում է աշխարհին ներկայացնել իր կանաչ օրակարգը, խոսել կլիմայական նպատակներից ու բնապահպանական պատասխանատվությունից։ Իսկ Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում, կարծես, որոշել են այդ ամենին գործնական մոտեցում տալ։

Բնակիչների ահազանգերով՝ արդեն մի քանի օր է՝ արտադրամասի ծուխն ու փոշին տարածվում են բնակավայրում։

Ստացվում է՝ մի տեղում քննարկում ենք, թե ինչպես պետք է աշխարհը մաքուր պահել, մյուս տեղում մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպես շնչել սեփական գյուղում։

Գուցե սա՞ է մեր տեղական պատկերացումը կանաչ անցման մասին։

Կից տեսանյութը՝ առանց ավելորդ մեկնաբանությունների։

«Ցիտադել» ՀԿ-ն բնակիչների հետ համատեղ պատրաստվում է դիմել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ու մյուս իրավասու կառույցներին՝ պահանջելով ստուգել արտադրամասի գործունեության օրինականությունը, արտանետումները և փոշու ու օդի մաքրման համակարգերի առկայությունը»։

facebook sharing button facebook