Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/10/2026
share

Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Երևանի հանրային տրանսպորտում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը․

 

«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»,-գրել է ՆԳՆ խոսնակը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Երևանի ավտոբուսներից մեկում տղամարդը կոպիտ արտահայտություններով սպառնում հատակին նստած կնոջը։ Միջադեպին միջամտել էր մեկ այլ ուղևոր, որի հետ ևս վիճաբանությունից էր սկսվել։ 

 

ՀՀ Քննրական կոմիտեի խոսնակը հայտնում է, որ ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով:
 

facebook sharing button facebook