Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/10/2026
share

«Թույլ չենք տալու, մեր համայնքի բնակիչներին, համայնքին զուտ ընթացակարգային օբյեկտի վերաբերվել»․ Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի գրառումը․

«Ժող, հասանք տեղ։

ՏԿԵՆ-ի կողմից e-draft-ում տեղադրվել է «ՇՄԱԳՓ» օրենքի փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է համայնքի ավագանու կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական անհամաձայնություն տրամադրելը, ըստ էության, դարձնել ֆիկտիվ և չարգելակող, որպեսզի նախաձեռնողը փաստաթղթերը ներկայացնի լիազոր մարմին։ Փաստացի, համայնքի փոխարեն լիազոր մարմինը պետք է որոշի, իսկ համայնքի բնակչի ձայնը կլինի զուտ խորհրդատվական։ Հետաքրքիր է տնտղել հեղինակների՝ տեղական ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումները։

Մի խոսքով, ծանր ժամանակներ են սպասվում, այդ թվում՝ դիմակայության առումով։ Հանքաստան ունենալու փափագը մեծ է։

Թույլ չենք տալու, մեր համայնքի բնակիչներին, համայնքին զուտ ընթացակարգային սուբյեկտի, կամ ավելի ճիշտ, որպես օբյեկտի վերաբերվել։

Ու այս ամենը, COP-ի օրերին»։

facebook sharing button facebook