Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/10/2026
share

Մեր ոսկին Ջերմուկն է, մեր ոսկին Սևանն է․ հավաք-քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

2026թ․ հոկտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին զուգընթաց բնապահպաններն և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հավաք-քայլերթ իրականացրին ի պաշտպանություն Ամուլսարի։ Ակցիան իրականացվում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ անցկացվում է համաժողովը։ Սկզբում ոստիկանները փորձեցին խոչընդոտել ակցիայի մասնակիցներին՝ առաջարկելով այն անցկացնել համաժողովից հեռու այլ վայրում։ Ակցիոյի մասնակիցներին արգելում էին նաև պաստառներ պարզել։

 

Բնապահպան Նազելի Վարդանյանի խոսքով՝ Սևանի ջրհավաք ավազանում հանքարդյունահանումն անթույլատրելի է «Սևանա լճի մասին» օրենքի, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Բեռնի կոնվենցիայի համաձայն։


«Սեյսմիկ գոտի, սողանքային տարածք, թթվային դրենաժի անկառավարելի վտանգ․ բարձր ռադիացիոն վտանգ», հնարավոր վնասներն է թվարկում բնապահպան Նազելի Վարդանյանը։ Հավելում է՝ «Մեր ոսկին Ջերմուկն է, Սևանն է, որը մեր խմելու ջրի պաշարի 80 տոկոսն է։ Թուլլ չենք տալու ինչ-որ մարդկանց շահերի համար կործանեն մեր երկիրը»։ 


 

Հասարակական գործիչ Մայա Բարխուդարյանն էլ հավելեց՝ Ամուլսարի ծրագիրը Հայաստանի համար լուրջ ու քայքայիչ ծրագիր է։ Տարակուսում է․ որ կառավարությունը մտածում է դրանով բյուջեն լցնելու մասին։ 

 

Բնապահպանները կոչ արեցին ջերմուկցիներին միանալ պայքարին և թույլ չտալ Ամուլսարի հանքի շահագործումը և որ կառավարությունը հասկանա, որ հանուն ջերմուկցու առողջության հանարավոր չէ զարգացնել տնտեսությունը։

 

 

facebook sharing button facebook