Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/10/2026
share

Հակընդդեմ այլընտրանքին՝ հակաքարոզ, պաստառների վնասում և այլն

Մինչ Երևանում ընթանում էր կենսաբազմազանության COP 17-ի նախապատրաստական աշխատանքները և հիմա էլ արդեն բուն COP 17-ը, Հայաստանի 19-ը համայնքներում պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների։ 2026թ․ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունները առանձնահատուկ են ոչ միայն նրանով, որ համայնքներից 5-ում նորից միայն մեկ քաղաքական ուժ է մասնակցում, այլև նրանով, որ երկու համայնքներում՝ Գավառում և Իջևանում նոր քաղաքական ուժ է հայտ ներկայացրել։ Թեև կուսակցությունը նոր չէ, բայց գրանցված թեկնածուները նոր են քաղաքականության մեջ, ովքեր եկել են քաղաքացիական ակտիվիզմի փորձառությամբ։

Գավառում «Ինքնիշխան Հայաստանը» ընտրապայքարի մեջ է մտել «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքի հետ։ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը մասնակցում է նաև Գորիսի ՏԻՄ ընտրություններին՝ իր մեջ ներառելով «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։

Հատկանշական է, որ ի տարբերություն Գավառի և Գորիսի, Ստեփանավանում այս երկու կուսակցությունները ընտրապայքարի են մտել առանձին-առանձին՝ «Գործար» կուսակցության թեկնածուների առաջին համարում Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը՝ Լոռի բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։

Իջևանում «Ինքնիշխան Հայաստան կուսակցությունը» ընտրապայքարի մեջ է արդեն միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

 

Մինչ թեկնածուների գրանցումը խոսվում էր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին, հիմա արդեն  ճնշումերը դրսևորվում են բացահայտ։ Ե՛վ Իջևանից, և՛ Գավառից ահազանգեր են ստացվել, որ հակաքարոզ է ընթանում իրենց դեմ, միաժամանակ տարծելով կեղծ նարատիվներ, որոնցից մեկը օրինակ այն է, որ եթե մարդիկ ընտրեն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը, ապա այդ համայնքներում այլևս ֆինասական ներդրումներ չեն լինի։ Արձանագրվել են նաև պաստառների վնասման դեպքեր։ Գավառում արձանագրվել էր նաև դեպք, որ կուսակցության առաջին համարով հանդես եկեղ թեկնածուի պաստառը փակցրել են աղբամանի վրա։

Գավառի համայնքապետի թեկնածու Նարեկ Արևշատյանը ֆեսյբուքում այս մասին գրառում էր արել.

«Մեր քարոզչական պաստառները պոկում են, իսկ որոշներն էլ փակցնում աղբամանի վրա։

Բայց եկեք ֆիքսենք, որ սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր աշխատանքի, այլև ընտրությունների ու ընտրողների նկատմամբ։

Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և աշխատանքի շուրջ, ոչ թե պաստառներ վնասելու։

Պաստառները ժամանակավոր են, բայց բնակիչների առաջ մեր պատասխանատվությունը՝ ոչ։

Պաստառ պոկելով ոչ մի խնդիր չի լուծվում, ոչ մի բնակավայր չի զարգանում, և ոչ մի բնակչի կյանք չի բարելավվում։

Մեր պատասխանը լինելու է աշխատանքը»․ գրել է նա։

Ե՛վ Նարեկ Արևշատյանը, և՛ Լևոն Վարդապետյանը հայտարարել էին, որ մասնակցելու են ընտրական օրենսգրքով նախատեսված Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպված նախըտրական բանավեճին, բայց ավելի ուշ երկուսն էլ հայտարարեցին, որ իրենց մրցակից ուժերը հրաժարվելե են հեռուստաբանավեճից, և իրենք արդեն հանդես կգան հարցազրույցով։

facebook sharing button facebook