
Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային բողոքի ակցիաներին մասնակցել է 550-800․000 մարդ։ Ցույցերն անցկացվել են կյանքի թանկացման դեմ։ Մի շարք քաղաքներում դրանք ուղեկցվել են անկարգություններով, բախումներով և հրդեհներով։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Լիմոժում հրդեհից ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի շենքը, իսկ Լիոնում հրկիզվել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Մարսելում, Լիլում, Անժում և Բորդոյում ցուցարարները ներխուժել են քաղաքային իշխանությունների շենքեր։
Փարիզում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։ Որոշ հատվածներում վնասվել են խանութներ, կանգառներ և քաղաքային ենթակառուցվածքներ։ Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է շուրջ 1200 մարդ, վիրավորվել է ոստիկանության և ժանդարմերիայի 150 աշխատակից։
Չնայած բռնության առանձին դեպքերին՝ բողոքի ակցիաների մասնակիցների մեծ մասը խաղաղ է արտահայտել իր դժգոհությունը։ Ցուցարարների հիմնական պահանջներից են կյանքի թանկացման և վառելիքի գների աճի դեմ միջոցառումներ ձեռնարկելը։
