Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/10/2026
share

«Սա միայն բնապահպանական հարց չէ, սա համայնքային ժողովրդավարության, մարդու իրավունքների և կայուն զարգացման հարց է» Հռիփսիմե Քոչարյան

«Կանաչ Խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր Հռիփսիմե Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Որևէ մեկը կասի, թե ի՞նչ է խոսում այս մարդը Babken Tunyan: Հանքարդյունաբերությունը համայնքում․ ո՞վ պետք է որոշի՝ ներդրո՞ղը, պետությո՞ւնը, Դո՞ւք, թե՝ համայնքի բնակիչը։ Հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումները միայն ներդրումային կամ տնտեսական հարց չեն, պարոն Թունյան, դրանք անմիջականորեն ազդում են մարդկանց առողջության, շրջակա միջավայրի ու համայնքների ապագայի վրա։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի առողջ միջավայրում ապրելու եւ վնասից պաշտպանվելու իրավունք՝ ՄԱԿ-ի պարտավորությունէ, տնտեսական ներդրումը չի կարող ինքնին արդարացում լինել մարդու առողջության, բնության ու կենսապայմանների հաշվին։ Չեք կարող, ու թույլ չենք տա գնաք ավտորիար ռեժիմի ճանապարհով։ Ու սա միայն բնապահպանական հարց չէ։ Սա համայնքային ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ կայուն զարգացման հարց է։

 

Գիտե՞ք, որ Օրհուսյան կոնվենցիան ամրագրում է հանրության՝ բնապահպանական տեղեկատվություն ստանալու, որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքները։ Խոսում եք միայն տնտեսական օգուտներից՝ ներդրումներ, աշխատատեղեր, հարկեր։ Բայց ո՞վ է գնահատում հնարավոր վնասը՝ աղտոտված ջրի, փոշու, առողջական ռիսկերի, կորցրած գյուղատնտեսական հնարավորությունների, կանանց կյանքի որակի անկման ու երիտասարդների արտագաղթի մասին։ Համայնքի բնակիչը չորոշի, դուք որոշեք, իսկ հետեւանքներն ու ռիսկերն իրեն կրե՞ն։ Այդպես կխոսե՞ք, երբ ձեր տան գլխին պոչամբար կառուցեն ու ձեզ ձայնազուրկ սարքեն։

 

Որքա՜ն չպիտի սիրենք մեր երկիրը, որքա՜ն պիտի պարզունակ լինենք, որ զարգացումը միայն ներդրում ներգրավելը համարենք, չէ՞ որ չափորոշիչ են նաեւ մարդկանց առողջությունը, բնությունը , համայնքի ապագան։ Իսկ որտե՞ղ եք տեսել, որ գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը լիարժեք զարգանան հանքարդյունաբերության կողքին՝ առանց բնապահպանական, սոցիալական առողջապահական ռիսկերի։ Ինչպե՞ս կարելի է խոսել համայնքի զարգացման մասին, եթե վտանգվում են հողը, ջուրը, մաքուր օդն ու բնական միջավայրը, որոնց վրա հիմնված են այդ ոլորտները։

 

Դուք այնքան եք մեծամտացել, որ առանց ՇՄԱԳ հանք եք բացում, էլ ի՞նչ ռիսկ գնահատելու, հաշվարկելու մասին է խոսքը։ Եթե չունեք շրջակա միջավայրի ազդեցությունը գնահատված, ինչպե՞ս եք տնտեսական արդյունք չափում, ինչի՞ հետ եք համեմատում, գուցե այդ վնասները ծածկելու համար ձեր նշած գումարների բազմապատիկն է անհրաժեշտ լինելու

 

Հետաքրքիր ժամանակում ենք ապրում, այսօր թաքուն հանք բացենք, վաղն ասենք, թե մենք էկոլոգիան սիրող կառավարություն ենք»:

facebook sharing button facebook