Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/10/2026
share

500 միլիոն դոլար՝ վտանգված տեսակների պահպանմանը

Երևանում ընթացող Կենսաբազմազանության COP17 համաժողովի Առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում հայտարարվել է, որ «Բեզոսի բնապահպանական հիմնադրամը» (Bezos Earth Fund) և մասնավոր ութ այլ դոնորներ մինչև 2030 թվականը լրացուցիչ 500 միլիոն ԱՄՆ դոլար կներդնեն ավելի քան 100 երկրում անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար։

Այս մասին հայտնել է «Բեզոսի բնապահպանական հիմնադրամի» կառավարիչ տնօրեն, դոկտոր Քրիստիան Սամպերը։ Նրա խոսքով՝ ութ դոնորների հետ համատեղ մեկնարկում է «Տեսակների վերականգնման դոնորների նոր դաշինքը»։ Սամպերը, նկատենք, չի հստակեցրել, թե 500 միլիոն դոլարից կոնկրետ որքանն է տրամադրելու հենց Բեզոսի հիմնադրամը։

Բացի այդ, ըստ Սամպերի՝ «Պաշտպանենք մեր մոլորակը» (Protecting Our Planet - POP) կոալիցիան, որտեղ ներգրավված են Բեզոսի հիմնադրամն ու ևս 11 դոնոր, ակնկալում է մինչև 2026 թվականի վերջը հատկացնել նախկինում խոստացած 5 միլիարդ դոլարից 3,7 միլիարդը։

Հայտարարության հետ միաժամանակ ազդարարվել է նաև կառավարությունների նախաձեռնած «Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիայի» (CARES) մեկնարկը։ Հիմնադիր 16 երկրների թվում են Հայաստանն ու Կոլումբիան։

facebook sharing button facebook