
2026 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի արձանի մոտ (Կոնսերվատորիայի այգի) Ամուլսարի տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված Ամուլսարի շահագործման ռիսկերին ու մարտահրավերներին։
Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։ Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։
Այս իրավիճակում կարևոր է համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ՝ ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար
Բոլոր մտահոգ քաղաքացիները, բնապահպանները, մասնագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հատկապես Ջերմուկի ու հարակից համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու Ամուլսարի հարցով հանրային քննարկմանը։
