Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/10/2026
share

Ընտրություն՝ առանց ընտրության լուրջ հնարավորության․ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունները

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ 

19 համայնքում քվեարկությունը լինելու է համամասնական (կուսակցական ցուցակներով), 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։ 

Համամասնական կարգով ընտրություններ անցկացնող 19 համայնքներից միայն 4-ում է լինելու մրցակցություն,  որտեղ 3-ից ավելի ուժեր են առաջադրվել։  

Մնացած 15 համայնքում ընտրական շեմը հաղթահարելու պայքար, ըստ էության, չի լինելու։

 

1-ական ուժ առանց մրցակցի՝ 5 համայնքում․ 

Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք համայնքներում առաջադրվել է միայն մեկ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 

Հատկանշական է, որ Արմավիրը մարզկենտրոն է, որտեղ օրենքով պարտադիր է նախընտրական ուղիղ բանավեճի անցկացումը, մեկ մասնակցի պարագայում դա դժվար է պատկերացնել։

 

6 համայնքում՝  2-ական ուժ

Արաքս համայնքում պայքարի մեջ են «Քաղաքացիական պայմանագիրն» ու Արդարություն կուսակցությունների դաշինքը, որը կազմվել է «Համերաշխություն» կուսակցության և «Առաջ» աջակենտրոն կուսակցության հետ։

Գորիսում «Քաղաքացիական Պայմանագիրը» «Համերաշխություն» դաշինքով է մասնակցում, մրցակիցը «Ապրելու քվե» կուսակցությունների դաշիննքն է։ 

Ծաղկաձորում և Հրազդանում ընրապայքարի մեջ են «Հայ հեղափոխական Դաշնակցությունն» ու Քաղաքացւական պայմանագիրը։  

Ջերմուկում ՔՊ-ի հետ մրցակցում է «Ապրելու երկիրը», Իջևանում՝ «Ինքնիշխան Հայաստան»-ը։ 


 

4 համայնքում 3-ական ուժ, որից մեկը կրկին Քպ-ն է 

Արտաշատում մյուս երկուսը «Նոր Դարաշրջան» կուսակցությունն է և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը  ու «գործարար»  կուսակցությունը

Գավառում նույնպես ՔՊ-Ն մասնակցում է «Համերաշխություն» կուսակցությանների դաշինքով  որն էլ իր մեջ ներառում է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը, Մյուս երկուսը՝ «Հայկական Քվե»  կուսակցությունն է և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը

 Եղեգնաձորում ՔՊ-ից բացի  «Նոր Դարաշրջան » կուսակցությունն է և «Հանրապետություն» կուսակցությունը 

 Դիլիջան համայնքներոմ  բացի ՔՊ-Ց   «Ապրելու երկիր » կուսակցությունն է և  «Հանրապետություն» կուսակցությունը 

 

3 համայնքում  4-ական ուժ, որից մեկը կրկին  ՔՊ-ն է

 Մարտունիում  բացի ՔՊ-ից  Մեր Համայնք կուսակցությունների դաշինքն է, որն իր մեջ ներառում է  «Ռեֆորմիստների» և

«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունները,

Հաջորդը՝  «Ապրելու երկիր» կուսակցությունն է  և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը 

Արթիկում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է, «Ապրելու երկիր » և «Հայրենիք» կուսակցությունները 

Մեղրիում նույնպես «Ապրելու երկիր » կուսակցությունն ընտրապայքարում է այստեղ նաև «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունն է պայքարում և «Հայաստանի Շնորհապետական» կուսակցությունը

 

5 ուժ՝1 համայնքում․ 

Ամենամեծ պայքարը Ստեփանավանում է, որտեղ պայքարում են 5 քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։ Հատկանշական է, որ ԱԺ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ «Ուժեղ Հայաստանը»  մասնակցում է միայն 1 համայնքում՝ Ստեփանավանում։ Այն դեպքում, որ հունիսի ընտրություններից հետո դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը մանդատները վերցնելուց առաջ հայտարարել էր, որ վերցնում են մանդատները, բայց չեն դադարեցնելու պայքարը, մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, այսպիսով՝ «կտրելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը»։

Սակայն բացի ՔՊ-ից, մյուս ուժերը քիչ թվով թեկնածուներ են առաջադրել։

Ի դեպ, այս ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի 6-ով։

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններից հետո, հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո մի շարք բնակավայրեր կմիավորվեն․

Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները։

Սյունիքի մարզում՝ Գորիս, Տաթև և Տեղ համայնքները։

Լոռու մարզում՝ Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքները։ 

 

Մանդատները երաշխավորված են բոլորի համար

Համայնքների 80 տոկոսում ընտրական շեմը հաղթահարելու պայքար չի լինելու, քանի որ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն՝

  • Եթե ընտրությանը մասնակցում է 3 և ավելի ուժ, մանդատների բաշխմանը մասնակցում է առնվազն 3-ը։

  • Եթե մասնակցում է 2 ուժ, երկուսն էլ ստանում են մանդատներ։

  • Եթե մասնակցում է 1 ուժ, 50%+1 ձայն ստանալու դեպքում ստանում է բոլոր մանդատները։

Սա նշանակում է, որ այն 15 համայնքներում, որտեղ առաջադրվել է 1- 3 ուժ, բոլորի  հայտնվելը ավագանու կազմում երաշխավորված է (բացառությամբ այն հազվադեպ դեպքի, երբ ուժը տապալի նույնիսկ 1 մանդատի համար անհրաժեշտ մինիմալ ձայների հավաքումը)։ Պայքարն ընթանալու է միայն մանդատների քանակի շուրջ։ 

2026թ․ սեպտեմբերին 27-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցան հանրության ու մեդիայի նվազագույն ուշադրության պայմաններում։ Պատճառն այն էր, որ ընտրություններ անցկացվող 4 համայնքներից 3-ը (Ֆերիկ, Լերմոնտովո, Արզնի) ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրեր էին, որտեղ քվեարկությունն ընթանում էր մեծամասնական ընտրակարգով, իսկ չորրորդում՝ Թումանյանում, մրցակցություն ընդհանրապես չկար։ Ընտրությանը մասնակցում էր միայն գործող համայնքապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ 

Այս իրավիճակը հետաքրքիր պատկեր է ցույց տալիս.  փաստացի ընտրություններին մասնակցությունը դեռևս չի նշանակելու, որ ընտրողն ունի իրական քաղաքական այլընտրանք։ Երբ համայնքում առաջադրվում է ընդամենը մեկ ուժ, քվեարկությունը քաղաքական տարբեր ծրագրերի և մոտեցումների միջև ընտրությունից վերածվում է արդեն իսկ ներկայացված ուժին աջակցելու կամ չաջակցելու հնարավորության

Միաժամանակ, թեկնածուների և քաղաքական ուժերի սահմանափակ մասնակցությունը հարցեր է առաջացնում տեղական քաղաքական մրցակցության, ընդդիմադիր ուժերի կազմակերպվածության և համայնքներում քաղաքական ներգրավվածության հնարավորությունների վերաբերյալ։ Հատկապես մտահոգիչ է, երբ մրցակցության բացակայությունը դառնում է ոչ թե բացառություն, այլ բազմաթիվ համայնքներում կրկնվող պատկեր։

Քաղաքական մրցակցության սահմանափակումը նվազեցնումէ նաև հանրային բանավեճի, տարբեր ծրագրերի համեմատության և տեղական իշխանությանը հաշվետու պահելու հնարավորությունները։

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի բազմաթիվ համայնքներում ընտրողները կանգնում են սահմանափակ քաղաքական առաջարկի առաջ, որը կարելի է համարել տեղական ժողովրդավարության վիճակի ցուցիչ։

facebook sharing button facebook