Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/10/2026
share

Կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման փորձեր

Շարունակվում են քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված այլ իրերի փոխանցման ակտիվ փորձերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Մասնավորապես հոկտեմբերի 14-ից 15-ը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ԱԹՍ-ների միջոցով արգելված իրեր փոխանցելու 3 փորձ։

 

Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները կահավորված են թույլ տեսանելի արգելքներով, որոնք դժվարացնում են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, բոլոր փորձերը կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։ Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են 10 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և բջջային հեռախոսի պարագաներ։

 

Նույն ժամանակահատվածում հիմնարկի երկու տեղամասերի միջև գտնվող փշալարի վրայից քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են նաև փաթեթ, որում առկա է եղել 1,4 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։ Բոլոր դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

facebook sharing button facebook