
e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակում հրապարակվել է որոշում, համաձայն որի վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու համար:
Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է գտնի այդ խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնի հետագա քայլերը: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովն էին պայմանավորվել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու և խնդիրները քննարկելու շուրջ:
