Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/10/2026
share

Հանրային քննարկում՝ Ամուլսարի հարցով

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18։00-ին Երևանի Կոնսերվատորիայի այգում կկայանա հանրային քննարկում Ամուլսարի հարցով։

 

«Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։
Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։

 

Այս իրավիճակում կարևոր է համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ՝ ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար»,-գրել են կազմակերպիչները։

facebook sharing button facebook