
2026թ․ նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի գյուղի վարչական ղեկավարի նստավայրում, նույն օրը, ժամը 12:30-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում նախատեսված են հանրային լսումներ։
Հանրային քննարկումը նախաձեռնել է «ԴԵԲԵԴ ՀԷԿ» ՍՊԸ-ն, որը ցանկանում է Փամբակ համայնքի, Վահագնի և Եղեգնուտ գյուղերի վարչական տարածքներում կառուցել 2ՄՎտ հզորությամբ ՓՀԷԿ: Նախատեսվող գործունեությունը Ա կատերգորիայի է և ենթակա է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության։
Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ «Դեբեդ» ՓՀԷԿ-ը կազմված կլինի գլխային հանգույցից, 2200մմ տրամագծով և 2350մ երկարությամբ ճնշումային խողովակաշարից, ՓՀԷԿ-ի շենքից և հեռացնող ջրանցքից։
ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքների իրականացման ընթացքում հիմնական ռիսկները կապված են՝
- մթնոլորտային օդն աղտոտղ արտանետումների, փոշու հետ
- աղմուկի, թրթռումներ
- թափոնների առաջացման
- հողային ռեսուրսների աղտոտման
- հողի էրոզիայի
- աշխատողների առողջույանը պատճառվող վնասի
- արտակարգ իրավիճակների հետ։
Նշված ռիսկների հետ կապված ընկերությունը միջոցառումներ է նախատեսել։
Քաղաքացիները փաստաթղթերին կարող է ծանոթանալ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի պաշտոնական կայքում (http://pambak.am, հանրային լսումներ բաժնում), Փամբակի համայնքապետարանում, Վահագնի և Եղեգնուտ գյուղերի վարչական կենտրոնում, նաև՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում կարող են կարծիքներ ու առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ։
«ԴԵԲԵԴ ՀԷԿ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մխոյանն է` գրանցված Վանաձոր քաղաքում։
