Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/10/2026
share

Սև ծովում կրկին տասնյակ կիլոմետրեր ձգվող հսկայական նավթային հետք է գոյացել Սոչիի ափերի մոտ տանկերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո

Meduza-ն գրում է․

Կրասնոդարի երկրամասում «նավթամթերքների հնարավոր արտահոսքի» պատճառով բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել։ Համապատասխան կարգադրությունը հոկտեմբերի 13-ի երեկոյան ստորագրել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Փաստաթղթում նշվում է, որ Սևծովյան ջրային տարածքում նավերի վրա ծովային դրոնների հարձակումների հետևանքով «վթարներ են տեղի ունեցել», ինչի պատճառով արտակարգ իրավիճակի սպառնալիք է առաջացել Գելենջիկի և Նովոռոսիյսկի սահմաններում։

Ընդ որում, Սոչիի լողափերում «լողալու սահմանափակումներ» էին մտցվել։ «Գրինփիս»-ի բնապահպանները հայտնել էին, որ Սև ծովում մոտ 25 քառակուսի կիլոմետր տարածքով նավթային հետք է գոյացել։ Համաձայն արբանյակային լուսանկարների՝ հոկտեմբերի 7-ին ցերեկը ենթարկված տանկերը գտնվել է Լազարևսկոյե ավանի մոտակայքում, այսինքն՝ հրդեհի վայրից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։

Այդ ժամանակ բնապահպանները ջրի մակերեսին նկատել էին նավթամթերքի շերտ՝ մոտ ութ քառակուսի կիլոմետր տարածքով։ Հոկտեմբերի 8-ին ցերեկը նավն արդեն Տուապսեից այն կողմ էր, իսկ արբանյակային լուսանկարի նավթային բիծը մեծացել էր՝ հասնելով 25 քառակուսի կիլոմետրի։ Կամավորները սկսել են ափին հայտնաբերել նավթամթերքով ապականված թռչուններ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

 

facebook sharing button facebook