
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․
«Ձեր սովորական լուսանկարից արհեստական բանականությունը կարող է ստեղծել կեղծ մերկ կամ արատավորող պատկեր։ Չարագործներն այն օգտագործում են գումար շորթելու համար։ Նրանք վերցնում են լուսանկարները սոցիալական ցանցերից, պատրաստում են դիիփ ֆեյք, տարածում Տելեգրամ կամ այլ հարթակներում և դրա հեռացման դիմաց գումար պահանջում։
Հաղորդագրությունը, սովորաբար, այսպիսին է՝ «Վճարի՛ր, թե չէ կհրապարակենք»։ Նպատակը վախեցնելն ու շտապեցնելն է։ Նման արարքը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 250-8-րդ հոդվածով (շորթում)։ Ծանրացնող հանգամանքների դեպքում պատիժը կարող է հասնել մինչև 12 տարի ազատազրկման։
Կեղծ էջերի և անանուն օգտանունների հետևում թաքնվելը չի ազատում պատասխանատվությունից։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործները նույնականացվում են։ Մի՛ վճարեք։ Գումար փոխանցելը չի երաշխավորում նյութերի ջնջումը և հաճախ հանգեցնում նորանոր շանտաժի։
Պահպանեք ապացույցները՝ էկրանի լուսանկարներ նամակագրությունից, օգտատիրոջ հաշվից և փոխանցման տվյալներից։ Անմիջապես դիմե՛ք ոստիկանություն, դուք մենակ չեք»։
